Հասարակություն 

Նոր ոստիկանապետեր են նշանակվել

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանավանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վիգեն Աղեկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ, ով մինչ այդ նույնպես 2 անգամ աշխատել է նույն բաժնի պետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից