Հասարակություն 

Մտածում էի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը հնարավորինս հասանելի դարձնել Թուրքիայի առաջին տիկնոջը. Աննա Հակոբյան

analitik.am

Աննա Հակոբյանն իր էջում գրում է.

«Անկեղծ ասած, այս օրերին, երբ Սիրիայում ողբերգական վիճակ էր, մտածում էի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը հնարավորինս հասանելի դարձնել Թուրքիայի առաջին տիկնոջը կամ Միացյալ նահանգների առաջին տիկնոջը կամ մյուս բոլոր երկրների տիկիններին, ովքեր ունեն անելիք Սիրիայում խաղաղությունը վերականգնելու կապակցությամբ։ Ես մտածում էի, որ կարող եմ խնդրել, հորդերել այդ երկրների տիկիններին, մարդկայնորեն՝ որպես կին, որպես մայր ուղղակի իրենց ամուսիններին խնդրել դադարեցնել այդ սպանդը։

Ես հասկանում եմ, որ սա կարող է մի փոքր միամիտ հնչել, բայց յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է փոքր քայլերից։ Հորդորում եմ աշխարհի բոլոր ղեկավարների կանանց, քույրերին ու մայրերին չհաշտվել և թույլ չտալ այն ինչ այսօր կատարվում է Սիրիայում։ Բարձրաձայնել հենց տանը՝ իրենց պատերի ներսում։ Այդտեղից կարող է սկսվել խաղաղությունն ամբողջ աշխարհում»։

Նույն շարքից