Սպորտ Հասարակություն 

Հայտնի ամերիկացու որդին սովորում է արտաբերել գույները հայերեն

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կինը՝ հայուհի Լիլիթ Ավագյան-Բուշը, ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսահոլովակ, որում որդուն սովորեցնում է ասել գույների անունները հայերեն: «Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շականակագույն», - ասում է Լիլիթը, որից հետո էլ կրկնում է որդին:

Հետևորդներին շատ է դուր եկել որդու մասնակցությամբ հոլովակը, և նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ կոչելով երեխային հրաշալի:

https://www.instagram.com/p/B3xMHdiFFuQ/

 

Նույն շարքից