Հասարակություն 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեպի Հայք» հիմնադրամին՝ այս նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացնելու համար. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ  Դավիթ Բաբայանը ֆեյսբության իր էջում գրում է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ,կուսակիցներ,

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «ԳրիգորՆարեկացի» համալսարանի Արեւմտահայերենի եւ հայագիտության Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկա «ԴեպիՀայք» հիմնադրամի շրջանակներում տարբեր երկրներից Արցախ ժամանած մոտ 100 ուսանողների եւ փորձագետների համար:

Ինչպես միշտ հանդիպումը շատ ակտիվ էր ու հետաքրքիր: Խոսեցինք Արցախյան հիմնախնդրին, տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքական միտումներին, Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեպի Հայք» հիմնադրամին՝ այս նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացնելու համար: Դա նպաստում է թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, թե տարբեր երկրների հետ ընկերական եւ գործնական հարաբերությունների հաստատմանը»:

 

Նույն շարքից