Հասարակություն 

Ռուսարմինֆո կայքը նշում է 5 գլխավոր իրադարձություն, որոնց շնորհիվ Երևանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում

analitik.am

Ռուսարմինֆո կայքը, անդրադառնալով հնագույն Էրեբունի-Երևան քաղաքի 2801-րդ ամյակին, առանձնացրել է Երևանում տեղի ունեցած 5 խոշոր իրադարձություն, որոնց շնորհիվ Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում:

Եվ այսպես, առաջին իրադարձությունը 2011 թ. դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում կայացած «Մանկական Եվրատեսիլ» մրցույթն է:

Երկրորդը 2015 թ. ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած System of a Down հայտնի ռոք խմբի «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Երրորդ նշանավոր իրադարձությունն ըստ կայքի՝ 2015 թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կայացած Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումն է, որին ներկա էին 1000-ավոր մարդիկ, այդ թվում՝ տարբեր տերությունների նախագահներ:

Չորրորդ նշանավոր իրադարձությունը 2018 թ. հոկտեմբերին տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, որին մասնակցած հյուրերը հայտնել էին իրենց հիացմունքը Երևան քաղաքի և երկրի հանդեպ, և հինգերորդը՝ վերջերս կայացած «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն է, որին մասնակցում էին մոտ 70 երկրներից՝ իրենց բիզնես-հաջողությունները և նորարարական գաղափարները կիսելու նպատակով եկած մարդիկ, այդ թվում՝ հեռուստաաստղ և գործարարուհի Քիմ Քարդաշյանը:

Նույն շարքից