Հասարակություն 

Հնդիկ ֆերմերը վերակենդանացել է հուղարկավորության ժամանակ

analitik.am

Հնդկաստանում 55-ամյա ֆերմերն ուշքի է եկել իր հուղարկավորության ժամանակ: Այս մասին հայտնում է AsiaOne-ը:

Մարդու ուշքը գնացել էր հիվանդության պատճառով, բայց ընտանիքի անդամները, կարծելով, թե մահացել է, հուղարկավորություն էին կազմակերպել: Այն պահին, երբ արդեն նրա մարմինը պետք է դնեին դագաղի մեջ, ներկաներից մեկը նկատել է, թե ինչպես է նա շարժում գլուխը:

Նրան անմիջապես տարել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա մոտ ուժեղ տենդ է, ինչի հետևանքով էլ ուշագնաց էր եղել և մեռած թվացել:

Նույն շարքից