Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հրաժարվել է G7 գագաթնաժողովը Մայամիում գտնվող իր առողջարանում անցկացնելու մտադրությունից

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր որոշումը ԶԼՄ-ների և դեմոկրատների կողմից քննադատության արժանանալու պատճառով:

Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվել է «Մեծ յոթնյակի» հանդիպումը Մայամիում գտնվող իր առողջարանում անցկացնելու մտքից. «Ես կարծում էի, որ երկրի համար լավ գործ արած կլինեմ՝ որպես գագաթնաժողովի անցկացման վայր ընտրելով առողջարանը: Այն միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված հսկայական հյուրանոց է, որի տարածքն ընդգրկում է հազարավոր ակրեր: Յուրաքանչյուր դելեգացիա կունենար իր շենքը (50-70 համարներ)»:

Ըստ նրա՝ դա կլիներ լավագույն  տարբերակը և ԱՄՆ-ի համար «էժան կնստեր»:

«Բայց ինչպես միշտ, թշնամացած ԶԼՄ-ները և նրանց համախոհ դեմոկրատները խելագարվել են», - եզրափակել է Թրամփը:

Սեպտեմբերի սկզբին դեմոկրատները սկսել էին քննադատել Թրամփի՝ իրեն պատկանող առողջարաններում միջոցառումներ կազմակերպելու փորձերը՝ դրանք որակելով որպես պաշտոնեական դիրքի չարաշահում:

Նույն շարքից