Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը կադր ընտրել չգիտի, ամեն կադր էլ Փաշինյանի հետ չի ցանկանում աշխատել. Խաչատրյան

analitik.am

Ինձ հաճախ հարցնում են.
-Ինչու՞ այլևս չես խոսում «Գարդասիլի» մասին։

Պատասխանեմ.

-Որովհետև «Գարդասիլի» առաջին խմբաքանակի ժամկետը լրացավ ս.թ. հոկտեմբերի 12-ին։ Ում հասցրեցին, խաբեցին։ Ով ստացավ, հետագայում զղջալու, լաց է լինելու։

Մնաց «Գարդասիլի» այն խմբաքանակը, որի ժամկետը լրանալու է 2020-ի ապրիլին։ Այս խմբաքանակի իրացումը նախարարության համար խաղ ու պար է լինելու, քանի-որ մեկ անգամ ստացածներին կանչելու և երկրորդ դեղաչափն են ներարկելու։

Մնում է, որ այլևս Գրանտ չշահեն ու նոր խմբաքանակներ չբերեն - լցնեն մեր երկիր։

Շնորհավորում եմ բոլոր այն խելամիտ ու մտածող մարդկանց, ովքեր աչք չփակեցին փաստերի վրա, ովքեր լսեցին ու հասկացան որոշ պաշտոնյաների շահագրգռվածությունն ու նպատակները, ովքեր չենթարկեցին իրենց ու իրենց երեխաներին փորձարկման ու թունավորման։ Դուք խելացի եք վարվել։

Միայն «Գարդասիլով» չի սահմանափակվում ԱՆ-ի որոշ պաշտոնյաների հանցաշղթան։

Բացահայտումները սպասել չեն տա։

Հ.Գ. Այո՛, Թորոսյանը պետք է հրաժարական տա։ Նրա հետ միասին իրենց պաշտոններից խայտառակ ձևով պետք է հեռացվեն ու առողջապահական համակարգում աշխատելու իրավունքից զրկվեն մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում նաև Հիվանդությունների Կանխարգելման Կենտրոնի որոշ աշխատակիցներ։
Բայց առաջանում է հարց. սրանք գնացին, ովքե՞ր են գալու նրանց փոխարեն։

Փաշինյանը կադր ընտրել չգիտի։ Ամեն կադր էլ Փաշինյանի հետ չի ցանկանում աշխատել։

Մարինա Խաչատրյան

Նույն շարքից