Գիտություն Հասարակություն 

Գտել են 530 կգ քաշով հսկա շնաձկան մարմին, որին սպանած հրեշը, սակայն, առավել սարսափելի է

analitik.am

Ամերիկյան OCEARCH կազմակերպության աշխատակիցները գտել են մեծ սպիտակ շնաձկան մարմին: Վերջինը նրանց տեսած ամենախոշոր շնաձուկն է՝ 3.88 մ երկարությամբ և 530 կգ քաշով: Չնայած այս փաստին՝ շնաձուկը բնականաբար առավել խոշոր գիշատչի զոհ է դարձել:

Ըստ The Sun-ի՝ գիտնականները նշում են, որ Վիմիին (այսպես են նրան անվանել) կծել է առավել խոշոր որձ, քանի որ Վիմին չի ցանկացել նրա հետ կիսել իր «զուգընկերուհուն», կամ էլ զոհն է դարձել հենց էգ շնաձկան, որը չի ցանկացել զուգավորվել. «Մենք գիտենք, որ շնաձկների «վեճը» չափազանց դաժան է: Այն, որ արդյունքում նրանք կծում են իրար գլուխ, նորություն չէ: Դա նրանց կյանքի առօրյա մասն է»:

Նույն շարքից