Հասարակություն 

Արդյո՞ք Փաշինյանը կհետևի Լյուսի Քոչարյանի հորդորին և իր դուստրերին կենթարկի «հիմար» վիրահատական միջամտությանը. Խաչատրյան

analitik.am

Բաց հարցում Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին

Հարգելի՛ պարոն Փաշինյան և տիկին Հակոբյան,

Մենք ականատես եղանք, որ Ձեր ընտանիքը չհետևեց Արսեն Թորոսյանի կոչին և չստացավ «Գարդասիլ-4» պատվաստանյութը, ինչը շատ ողջունելի և խելամիտ քայլ էր։

Այսպիսով, դուք զրոյացրեցիք Արսեն Թորոսյանի վարկանիշն ու հորդորների արժեքը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք ունեք երեք դուստր, իսկ Ձեր թիմակիցների կողմից սիրված, հարգված, պաշտված ու առաջ տարվող Լյուսի Քոչարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը կոչ է անում 18 տարին լրացած բոլոր աղջիկների կուսաթաղանթը հատել վիրաբուժական եղանակով, և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

- Արդյո՞ք դուք պատրաստվում եք հետևել «բռնության ձայնը» հեշթեգի հետևորդ, «վիրաբուժության գուռու», կուսաթաղանթի նշանակությունից ու վիրաբուժությունից ոչինչ չհասկացող Լյուսի Քոչարյանի հորդորին և ձեր դուստրերին ենթարկել այդ «հիմար» վիրահատական միջամտության։

Մարինա Խաչատրյան

Նույն շարքից