Քաղաքականություն 

ԱՄՆ-ը բազմիցս է օգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիային «պատժելու» ձև

analitik.am

Ամերիկյան  Newsweek թերթը հայտնում է, որ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու կոնտեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մի քանի տարբերակ են առաջարկել, և դրանցից մեկը Հայոց ցեղասպանության ընդունումն է եղել:

Ամերիկայում Հայաստանի ասամբլեան հանդես է եկել կոչով, որով միանում է ԱՄՆ-ի Սենատի և ղեկավարության կողմից Սիրիայում Թուրքիայի ագրեսոր գործողությունների քննադատությանը: Կոչում նշվում է նաև, որ Սիրիայում թուրքերի կողմից կատարվող գազանաբարո գործողությունները նման են 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ հայ ժողովրդի հանդեպ իրականացվող վայրագություններին:

Ամերիկյան քաղաքագետների համար Հայոց ցեղասպանությունն ընդունելու կոչերը նորություն չեն: Տարբեր առիթներով Հայոց հարցը շոշափվում է, բայց հետո մոռացվում:

ԱՄՆ 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել որպես Հայոց եղեռնի զոհերի հիաշատակի օր:

1970-ական թվականների վերջերից ամեն անգամ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահները հանդես են գալիս Ամերիկայի հայերին ուղղված հեռուստադիմումներով և Հայոց ցեղասպանությունն ընդունելու խոստումներով, բայց ամեն անգամ էլ դրժում են այն: Այս ավանդույթը շարունակվում է նաև այսօր Դոնալդ Թրամփի կողմից: Նման քաղաքականությունը բացատրվում է Թուրքիայի ազդեցությամբ, քանի որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ի համար կարևորագույն դաշնակիցը:

Նույն շարքից