Հայաստան 

ԱԻՆ խորհրդակցությանն առցանց ռեժիմով մասնակցել են ԼՂՀ-ի և ԱԻՆ մարզային վարչությունները

analitik.am

Արմեն Երիցյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը:   Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվել է նոյեմբերի 18-19-ն Արմավիրի մարզում անցկացված «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը և իրականացումը» թեմայով երկօրյա հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի մասին: Զեկուցվել է նաև, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-5-ը նախատեսվող ուսումնավարժանքների կազմակերպման աշխատանքների մասին:

 

Հիդրոմետի տնօրենը ներկայացրել է ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների, ՀՓՋ-ների վերանորոգման և վարժահրապարակների կառուցման մասին:

Նույն շարքից