Հասարակություն 

ԱՄՆ-ում պայթեցրել են հնամյա կամուրջը, որը գրեթե մեկ դար միավորել է երկու նահանգները

analitik.am

Հոկտեմբերի 18-ին Միսսուրի նահանգում պայթեցրել են Չամփ Քլարք կամուրջը, որը միավորում էր Միսսուրի և Իլոնոյս նահանգները:

Շատ տեղացիներ էին հավաքվել, որպեսզի տեսնեին՝ ինչպես են պայթեցնում կամուրջը: Մասնագետներին 48 ժամ է պահանջվել մետաղական մնացորդները գետից դուրս բերելու համար:

Չամփ Քլարք կամուրջը 1928 թ. էր կառուցվել: Ամեն օր 1000-ավոր մարդիկ էին նրանով անցնում և դառնում Միսսուրիից Իլոնոյս և հակառակը: Կողքին արդեն կառուցվել է նոր կամուրջ, որը գործում է 2019 թ. օգոստոսի 3-ից:

Նույն շարքից