Հասարակություն 

Արքայազն Հարրին ցանկանում է ընտանիքով բնակություն հաստատել Աֆրիկայում

analitik.am

Արքայազն Հարրին խոստովանել է, որ իրեն առավել ազատ և լավ է զգում Աֆրիկայում և ուրախ կլինի ընտանիքով տեղափոխվել այնտեղ: Այս մասին Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի թոռը հայտնել է Աֆրիկա կատարած 10-օրյա այցից հետո բրիտանական հեռուստատեսությանը հարցազրույց տալու ժամանակ:

«Հիմա հստակ չգիտեմ, թե Աֆրիկայի որ մասում կհաստատվենք: Մենք նոր ենք վերադարձել Քեյփթունից, որը մեզ համար մի հրաշալի վայր է, որտեղ կարող ենք դասավորել մեր կյանքը», - ասել է բրիտանական գահի հավակնորդների շարքում 6-րդ տեղը զբաղեցնող Հարրին:

Այս հայտարարության հիմնական պատճառը արքայազնի և նրա կնոջ հանդեպ ԶԼՄ-ների կողմից չափից շատ ուշադրությունն է և հետապնդումը:

Նույն շարքից