Հասարակություն Պատահարներ 

Սարսափելի ավտովթար՝ Քեթիի ոլորաններում. Երեք զոհ կա

Հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 135-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով Արթուրը (ազգանունը չի հաջողվել պարզել), Վազգենը (ազգանունը չի հաջողվել պարզել) և Վահե Վ.-ն (ծնվ. 1986թ.) տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն (ծնված 1989 թ.) մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դիերը մոտեցել են դի տեղափոխող ավտոմեքենային:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից