Հայաստան 

Կանադայի Լիբերալ կուսակցությունը դատապարտել է արցախյան ուղղաթիռի խոցումը

analitik.am

Կանադայի խորհրդարանում Լիբերալ կուսակցության պատգամավոր Առնոլդ Չենը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման առիթով:

 

Կուսակցության կայքում ասված է, որ Չենը կուսակցության անունից իր ցավակցությունն է հայտնում երեք օդաչուների ընտանիքներին ու հարազատներին, որոնք իրենց կյանքն են կորցրել:

 

Կանադացի պատգամավորը նշում է, որ խորապես մտահոգ է, որ միջադեպը կարող է մեծացնել լարվածությունը շփման գծում: Նա դատապարտել է ուղղաթիռի խոցումը և խաղաղ բանակցությունների կոչ արել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափում:

 

Նշվում է, որ «տևական խաղաղության ու անվտանգության համար ամենալավ ուղին բանակցային կարգավորումն է»:

Նույն շարքից