Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը յուրայիններին չի թողնում. Կադիրովը խոստացել է կարգուկանոն հաստատել Սիրիայում

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերականգնի կարգուկանոնը Սիրիայում։ Այս մասին հայտնում է Լենտան։

«Նախագահի շնորհիվ, Ռուսաստանի զինված ուժերի շնորհիվ մենք այնտեղ հարյուր տոկոսով կվերականգնենք կարգուկանոնը։ Ուրիշ բան չպետք է լինի այնտեղ, որովհետև Պուտինը յուրայիններին չի լքում։ Իսկ սա մեր միութենական պետությունն է»,-ասել է նա։

Կադիրովը հավելել է, որ շփվում է Սիրիայում ծառայող Չեչնիայի բնիկների հետ։

Նրա խոսքերով, հանրապետության բնակիչներն արցունքոտ աչքերով մոտենում են ռուս զինվորներին և խնդրում, որ չլքեն երկրի տարածքը։

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է Սիրիայի հյուսիսից իր զորքերի տարհանման մասին, արևմտյան մի շարք լրագրողներ և հրատարակություններ գրում էին Մերձավոր Արևելքում Ռուսաստանի տարած հաղթանակի մասին։ Օրինակ Die Welt հրատարակությունը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է հանրապետությունում հաղթանակ տանել առանց պատերազմի։

Նույն շարքից