Բարի օր Հասարակություն 

Մարդը պետք է առերեսվի ճշմարտության հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ինձ համար երազանքի կրթությունն այն է, երբ դիմադրություն և հակադրություն չկա ուսուցչի և աշակերտի, դպրոցի և աշակերտի միջև: Իմ երազանքի կրթությունն այն է, երբ ընդլայնվում 1 աշակերտի աշխարհայացքը, քաջալերվում է ավելին ստանալու նրա ձգտումը, որովհետև երբեմն պատահում է այնպես, որ փորձ է արվում սահմաններ սահմանել գիտելիքի համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին:

Փաշինյանի խոսքերով, գիտելիքի համար չպետք է լինեն սահմաններ. «Շատ երկրներում եղել է որոշակի սահման, թե ինչ սահմանների մեջ պետք է իմանալ պատմությունը: Այդ սահմանները պետք է վերացնել: Մարդը պետք է առերեսվի ճշմարտության հետ: Դրա համար պետք է հնարավորություններ ստեղծել: Մարդու իմացության սահմանները չպետք է սահմանափակել, մանավանդ՝ 21-րդ դարում, երբ Մարսի մասին քննարկումներից այն կողմ է գնում մարդկային միտքը: Հայաստանն այս պրոցեսի մեջ պետք է իր արժանի տեղն ունենա: Մենք Հայաստանը հռչակել ենք ազատ, ժողովրդավար ու տեխնոլոգիական երկիր, իսկ կրթությունն ամենահզոր տեխոնոլոգիան է, որը բոլոր ժամանակներում եղել է քաղաքակարթության առաջընթացի հիմքում»:

Նույն շարքից