Հասարակություն 

Այս հարցը պետք է լուծել, այլապես Երևանը կդառնա նեռվային վարորդների քաղաք. Զոհրապ Եգանյան

analitik.am

Ավանից Կենտրոն իջնելու համար պահանջվեց 1ժամ 15 րոպե: Պատճառն այն է, որ երկու մեքենա թեթև իրար են խփել ու կանգնած սպասում են ԱՊՊԱ-ն գա: Այս հարցը պետք է լուծել, այլապես Երևանը կդառնա նեռվային վարորդների քաղաք:

Որպես լուծում կարող եք ՃՈ-ի հերթապահության նման ԱՊՊԱ հերթապահություն սահմանել առավոտյան ժամերին ծանրաբեռնված փողոցների մոտ՝ Մյասնիկյան, Իսակով, Կիևյան և այլն: Վթար լինելու դեպքում արագ մոտենան ու արձանագրեն, միայն թե չասեք՝ վարորդները կարող են թուղթ ստորագրել ու գնալ, դա քիչ է աշխատում, մարդիկ չեն վստահում անծանոթների:

Մեկ բան էլ՝ ՃՈ-ն պետք է տուգանք սահմանի 15 րոպեից ավել ճանապարհ փակած վարորդների համար, եթե պարզվի, որ ԱՊՊԱ-ն է մեղավոր, ապա թող հատուցի տուգանքը: Ժող ջան անհնար է այսպես շարունակվի, պետք է մի քիչ խիստ լինել, վերջապես պետք է արգելել առավոտյան 08:00-ից 09:30 բեռնատարների մուտքը կենտրոն, թե չէ տեսնում ես մեքենաներ տեղափոխող երկար ու հսկա մի մեքենա առավոտ 9-ին կենտրոնում խցանման մեջ կանգնած է:

Դրսում կա փորձ՝ պետք է օգտվել:

ՀՖՖ նախագահի օգնական Զոհրապ Եգանյան

Նույն շարքից