Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում թուրքական օպերացիայի արդյունքում ահաբեկիչներով 12 բանտ մնացել է առանց պահակի. Շոյգու

analitik.am

Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի արդյունքում փախստականների թվով 8 ճամբար և արտասահմանցի ահաբեկիչների թվով 12 բանտ մնացել են առանց պահակների, ինչը կարող է հանգեցնել ահաբեկիչների միգրացիայի դեպի պատմական հայրենիք: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Ինտերֆաքսը:

Վերոնշյալով պայմանավորված՝ Շոյգուն կոչ է անում միջազգային հանրությանը կոնսոլիդացնել ուժերը և միասին պայքարել ահաբեկչության, առկա մարտահրավերների, ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության դեմ:

Շոյգուն հայտնել է, որ Սիրիայում պարտությունից հետո ԻՊ-ն ակտիվացրել է իր գործողություններն Ասիայի հարավ-արևելյան հատվածում՝ հավելելով, որ մի քանի տարի առաջ ահաբեկչությունը լուրջ սպառնալիք չէր համարվում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքերով, վերոնշյալ շրջանում ահաբեկիչներն աստիճանաբար ավելի ու ավելի են ակտիվանում, ինչի արդյունքում տուժում են նաև խաղաղ բնակիչներ:

Նույն շարքից