Միջազգային Քաղաքականություն 

Ձգտում են քամել գերշահույթներ՝ առանց հաշվի առնելու մարդկանց, էկոլոգիական և այլ ռիսկերը. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է այլ երկրների հետ մրցակցությանը՝ Աֆրիկայի հետ համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կրեմլի կայքին։

Ըստ ՌԴ նախագահի, աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների հաստատմամբ հետաքրքրված է ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ։

Նրա կարծիքով, դա կապված է հսկայական ռեսուրսների և տնտեսական ներուժի հետ, որն ունի աշխարհամասը։

Պուտինը հայտարարել է, որ արևմտյան պետությունները վախեցնում են և շանտաժի ենթարկում աֆրիկյան երկրներին, ինչպես նաև խոչընդոտում են Ռուսաստանի և Աֆրիկայի միջև սերտ հարաբերությունների հաստատմանը․ «Նրանք փորձում են վերականգնել նախկին գաղութներում կորցրած ազդեցությունն ու գերիշխող դիրքը՝ ձգտելով քամել գերշահույթներ, շահագործել աշխարհամասը՝ առանց հաշվի առնելու այնտեղ ապրող մարդկանց, էկոլոգիական և այլ ռիսկերը»,-ասել է նա։

Նույն շարքից