Միջազգային Քաղաքականություն 

Հեռացրու հրթիռները, փլիզ. Քլինթոնը հրապարակել է Խրուշչյովին Քենեդիի հումորային նամակը

analitik.am

Հիլարի Քլինթոնը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի հումորային նամակը ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչյովին: Նամակն իբր ուղարկվել է Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Հրապարակված նամակում Քենեդին ԽՍՀՄ ղեկավարին խնդրում է Կուբայից հեռացնել հրթիռները:

«Այդ ժամանակ բոլորը կասեն «Վաու, Խրուշչյով, դու ամենալավն ես»»,-իբր գրված է նամակում: Հակառակ դեպքում, իբր Քենեդու խոսքերով, բոլորը կվիրավորեն Խրուշչյովին և կծաղրեն նրա երկիրը:

Նամակն իբր ուղարկվել է 1962 թվականի հոկտեմբերի 16-ին:

Այս նամակը Քլինթոնը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահին ուղարկված նամակից հետո ստեղծված իրավիճակի ֆոնի վրա:

Թրամփը հորդորել էր Էրդողանին հիմար չլինեն և համառություն չանել:

Նույն շարքից