Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովը ահաբեկիչներին թատրոնի կամ գերեզմանի տոմս է խոստանում

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Հանրապետությունը պատրաստ է պատասխան տալ այն ահաբեկիչներին, ովքեր Սիրիայից կարող են տեղափոխվել Հյուսիսային Կովկասի տարածք։ Այս մասին հայտնում է Լենտան։

Կադիրովը նշել է, որ Հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարի համար պատրաստվել են հատուկ ստորաբաժանումներ․ «Մենք ուրախությամբ կընդունենք նրանց։ Սակայն հայտնի չէ, թե ինչ տոմսեր կտանք նրանց՝ թատրոնի, թե գերեզմանի»,-կատակել է Չեչնիայի ղեկավարը։

Ավելի վաղ Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի և զինված ուժերի շնորհիվ կարգուկանոն են հաստատելու Սիրիայում։ Նրա խոսքով՝ Սիրիայի բնակիչներն արցունքոտ աչքերով խնդրել են ռուս զինվորներին չլքել երկրի տարածքը։

Նույն շարքից