Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանն, ինչ-որ քայլ կատարելուց առաջ, ոչ թե յոթ, այլ՝ հազար անգամ պետք է չափի, հաշվի, ծանր ու թեթև անի. Իրանագետ

Սիրիայի վերջին դեպքերին Իրանի մասնակցությանը հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ Իրանն այս հարցում սպասվածից ավելի պասիվ է գործում, բայց Իրանը, իրանական դիվանագիտությունն ու իրանցիների ավանդական աշխարհայացքն իմացողի համար պարզ է, որ դա միայն առաջին հայացքից է այդպես։

Իրականում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում Իրանը չի կարող դիտորդի կարգավիճակ ունենալ մի քանի պատճառով․

1.Իրանը Սիրիան դիտարկում է իր քաղաքական և մշակութային ազդեցության ծիրում։

2.Սիրիայում լինելով ակտիվ դերակատար՝ Իրանն, ի թիվս այլ հարցերի, լուծում է նաև իր ազգային անվտանգության խնդիրը։

3.Թուրքական ներխուժումը Սիրիա չի տեղավորվում տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության փիլիսոփայության, Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տրամաբանության ևընտրած կուրսի շրջանակներում։

4.Իրանում, թեպետ քիչ, բայց նույնպես առկա է քրդական խնդիրը, ինչը ևս մեկ ցուցիչ է։

5.Իրանն իրեն դիտարկոմ է որպես տարածաշրջանային գերտերություն, ուստի սա ևս մեկ կռվան է կողքից դիտողի դերում չլինելու համար։

6.Ի վերջո, Իրանը, սիրիական հակամարտության հենց սկբից ակտիվ դերակատարություն է ունեցել, նույնիսկ նախաձեռնել է ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծմանը միտված Աստանայի ձևաչափը, հետևաբար չի կարող աչք փակել Սիրիա թուրքական նեխուժման վրա։

Պարզապես իրանցիներն, այսպես ասած, «տակից» են խաղում, ինչն ըստ իս, այս իրավիճակում լավագույն որոշումն է, իսկ մեր համար՝ ուսանելի։

Նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանն ինչ-որ քայլ կատարելուց կամ որոշում ընդունելուց առաջ ոչ թե յոթ այլ հազար անգամ պետք է չափի, հաշվի, ծանր ու թեթև անի, որովհետև տարածաշրջանը նմանվել է շախմատային խաղատախտակի, որի առջև խաղացողները միջազգային մակարդակի գրոսմայստերներ են և չեն ներում ամենաչնչին սխալն անգամ։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից