Հասարակություն 

Նոր Գեղի գյուղում այրվել են անասնակեր և խոտածածկույթ

analitik.am

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:29-ին:

Այրվել են մոտ 150 հակ անասնակեր և 2 հա խոտածածկույթ:

Նույն շարքից