Միջազգային Քաղաքականություն 

Մնաց 35 ժամ. Թուրք նախարար

analitik.am

Ահաբեկիչները 35 ժամ ժամանակ ունեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռանալու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մնացել է 35 ժամ: Եթե այդ ընթացքում ահաբեկիչները չհեռանան, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները»,-ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուի խոսքերով, ահաբեկիչները հիմա գործում են Թուրքիայի դեմ, հետևաբար Անկարան հասցնելու է պատասխան հարվածներ՝ ձգտելով մինիմալին հասցնել խաղաղ բնակչությանը հասցվող վնասը:

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց «Խաղաղության ակունք» օպերացիան 120 ժամով դադարեցնելու մասին: Այդ ընթացքում քրդերը պետք է ազատեն անվտանգության գոտին:

Նույն շարքից