Հասարակություն 

Քիմ Քարդաշյանի քույրը «մոռացել» է ներքնազգեստ հագնել խանութ գնալիս

analitik.am

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, լուսանկար է հրապարակել, որում նա առանց ներքնազգեստի է։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է վերջինիս ինսթագրամի էջից։

Լուսանկարում 40-ամյա Քորթնին կանգնած է սուպերմարկետներից մեկի դրամարկղի մոտ սպիտակ գույնի թափանցիկ վերնաշպիկով, որի տակից երևում է նրա մարմնի համապատասխան մասը, լայն տաբատով և սպորտային կոշիկներով։

«Իմ աչքերն են գերհզոր, թե՞ իրոք նա առանց կրծկալ է»,-գրել է մի երկրպագու:

Մեկ ուրիշ հետևորդ ավելացրել է․ «Պետք է շատ համարձակ լինել բենզալցակայանում առանց կրծկալ գնալու համար»։

Այնուամենայնիվ, գտնվել են մարդիկ, ովքեր քննադատել են Քարդաշյանին չափազանց անկեղծ հանդերձանքի համար։

«Կարծում եմ, դու պետք է ավելի համեստ լինես և կրել ավելի փակ հագուստներ: Դու մայր ես, ոչ թե ստրիփ պարուհի», - վրդովված գրել է օգտատերերից մեկը։

Նույն շարքից