Բարի օր Քաղաքականություն 

ՔԿ նախագահը պատրաստ է հեռանալ, եթե կառավարությունն այդպես որոշի

ՔԿ նախագահը նշանակվում և ազատվում է կառավարության որոշմամբ: Երբ կգտնեն, որ պետք է ազատեն ինձ, այդ ժամանակ կխոսենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Գրիգորյանը խոսել է նաև Ամուլսարի գործի և մասնավորապես Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելու մասին: ՔԿ նախագահը նշել է, որ վերջինս նոր պաշտոնի չի նշանակվել, ուղղակի ՔԿ-ում կառուցվածքային փոփոխություններ են եղել, ինչի արդյունքում վերջինիս պաշտոնը վերանվանվել է:

Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է ընթացել, արդյունքում պարզվել է, որ նա որևէ շահագրգռվածություն չի ունեցել Ամուլսարի գործում, նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ բարեկամական կապերը որևէ նշանակություն չեն ունեցել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից