Գլխավոր Քաղաքականություն 

Սահմանադրական դատարանի մասով լեգիտիմության խնդիր կա. Տիգրան Ավինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու և այն խոսակցությունների մասին, որ այդկերպ ճնշում է գործադրվում ՍԴ նախագահի վրա, նշեց, թե իրավական տեսանկյունից կարող է ասել, որ քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ և Հրայր Թովմայսնաը որևէ կարգավիճակ չունի. «Հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ: Սա զուտ իրավական մասով: Պետք է հետևենք ընթացքին: Զուտ քաղաքական մասով կարող եմ ասել, որ պետք է վերադառնալ իրականություն: Եկեք վերհիշենք այն գործընթացները, որոնք նախկինում են եղել՝ ՍԴ ընտրության հետ կապված: Ես վստահ եմ, որ ՍԴ-ն այս պահին ունի լեգիտիմության խնդիր: Ես չէի ուզենա, որ իրավապահների դաշտում գտնվող գործընթացը դիտվեր որպես քաղաքական: Բայց քաղաքական առումով պետք է արձանագրել, որ ՍԴ-ում խնդիր կա, որը պետք է լուծում ստանա, որովհետև քանի դեռ կա լեգիտիմության խնդիր, ՍԴ-ի նկատմամաբ չկա վստահություն, այն չի կարող գործել իր ողջ լիազորությունների շրջանակում»:

Ավինյանի խոսքերով ՍԴ-ն պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է հարգանք լինի, սակայն իրենք չեն կարող աչքները փակել բոլոր խնդիրների վրա, որոնք առկա են այնտեղ. «Լուծումների վրա պետք է մտածել, քանի որ այն համընդհանուր խնդիր է»:

Նույն շարքից