Բարի օր Իրավական 

Տրանսվեստիտ մարմնավաճառները Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն

analitik.am

Տրանսվեստիտները ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Նարեկ Մալյանի ՖԲ էջից: Վերջինս գրել է.

«Երկու լուր.

1. Ոստիկանությունը մերժեց վանդալիզմով քրեական գործ հարուցել իմ դեմ Սորոսի գրասենյակի հերթական բողոքով: Ես այլևս վանդալ չեմ:
2. Տրանսվեստիտ մարմնավաճառները իմ դեմ բողոքով դիմել են ոստիկանություն: Շնորհավոր քրեական օրենսգրքի նոր հոդվածս...»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալյանը տեղեկացրել էր, որ Կուբայից Հայաստան է ժամանել  թվով 14 տրանսգենդեր, որոնք ՁԻԱՀ վարակակիրներ են: Analitik.am-ի հետ զրույցում  Միգրացիոն ծառայության ղեկավարի մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը հաստատեց այն տեղեկությունը, որ Կուբայից Հայաստանի միգրացիոն ծառայություն  ապաստանի խնդրանքով դիմել է 19 քաղաքացի:

Նույն շարքից