Քաղաքականություն 

Սարհատ Պետրոսյանի հայտարարությունն ինձ համար անհասկանալի էր. Տիգրան Ավինյան

analitik.am

Ես Սարհատ Պետրոսյանի հետ խոսել եմ մինչև հրաժարականի դիմումի մասին հրապարակումը: Նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ, ով հիմա իր խորհրդականն է, և ներկա ղեկավարի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին:

Ավինյանի խոսքերով, Պետրոսյանի հրաժարականի տրամաբանությունն իր համար մի փոքր ընդունելի չէ, որովհետև դա նույն է, որ Առողջապահության նախարարը հրաժարական տա, քանի որ չի համաձայնվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որտեղ նա խոսում է կոռումպացվածության մասին, Ավինյանն առաջարկեց Պետրոսյանից անպայման պարզաբանում ստանալ. «Սա ինձ համար էլ է նորություն: Կոռումպացվածության մասին խոսք մեր զրույցի ժամանակ չի եղել»:

Ավինյանը Պետրոսյանի հրաժարականից հետո վարչապետի հետ այդ մասով քննարկում չի ունեցել:

Փոխվարչապետի խոսքերով, Պետրոսյանի հայտարարություն իր համար ինքնին անհասկանալի էր:

Ավինյանը նշեց, որ Սարհատ Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական է գնահատում:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Պետրոսյանը նոր պաշտոն ստանա, Ավինյանը նշեց, որ նման հարց չի դիտարկվում այս պահին:

Նույն շարքից