Քաղաքականություն 

Եթե ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ստանա, չի կատարի. Սասուն Խաչատրյան

analitik.am

Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի գործին, մասնավորապես պնդումներին, որ նրա նկատմամաբ քաղաքական հետապնդումներ կան, Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով, քաղաքական հրահանգներ ոչ ստանում է ոչ էլ կկատարի, եթե ստանա:

Նույն շարքից