Գլխավոր Քաղաքականություն 

Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, որ Հրայր Թովմասյանին ընտրեն ՍԴ նախագահ․ վարչապետի խոսնակ

analitik.am

Ազատության հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Հանրապետականների այն հայտարարությունները, որ Հրայր Թովմասյանի մասով ստեղծված իրավիճակը նման է Ստալինյան ժամանակներում առկա իրավիճակին:

Կարապետյանի խոսքերով, դրանք ցինիկ հայտարարություններ են. «Նրանք ամեն բան արել են իրենց կուսակցական ընկերոջը ՍԴ դատավոր հավերժ ընտրելու համար: Նրանք լավ գիտեն, թե ով է Հրայր Թովմասյանը, ով լավ տեղյակ է հանցագործությունների շարքի մասին, որոնք տեղի են ունեցել և արել են այդ կուսակցության շատ ներկայացուցիչներ: Սրանով է պայմանավորված նրանց աջակցությունն իրենց վերջին մոհիկանին»:

Կարապետյանի խոսքերով, Հանրապետականները քաջ գիտակցում են, որ փոփոխությունները, որոնք անպայման գալու են նաև ՍԴ, ամբողջությամբ մերկացնելու են նաև այն ժամանակաշրջանի խախտումները, որոնք կառճելով ՀՀԿ-ականները փորձում են պահպանել իրենց փոքր ազդեցությունը, որը դեռ կա:

Ինչ վերաբերում է Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելուն և դիտարկումներին, որ այդկերպ կարմիր գիծ է հատվում, Կարապետյանը նշել է, որ կարմիր գիծը հատվել է այն ժամանակ, երբ ՍԴ նախկին նախագահին ստիպում էին հրաժարական տալ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում:

Նույն շարքից