Միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարում է, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՔԿ պետ Հայկ Գրիգորյանը՝ մասնավորապես խոսելով Վանեցյան-Խաչատրյան հայտնի հեռախոսազրույցի գործի մասին, որը գտնվում է ՔԿ վարույթում:
Գրիգորյանը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով գործից չի կարող խոսել՝ հիշեցնելով նախկինում իր արած հայտարարությունը, որ հայտնի է այն վայրը, որտեղից ատարածվել է ձայնագրությունը:
ՔԿ ղեկավարն ասել է, որ նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է. «Այո կան մի շարք բացահայտված հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս փուլում չենք բարձրաձայնի»: