Բարի օր Հասարակություն 

Նոր Զելանդիայում տղամարդ զինծառայողներին թույլ կտան դիմահարդարվել, ներկել եղունգները, կրել արհեստական թարթիչներ

analitik.am

Նոր Զելանդիայի Պաշտպանական ուժերը փոփոխություններ են կատարել զինծառայողների խնամքի և արտաքին տեսքի վերաբերյալ կանոններում: Խոսքը վերաբերում է նաև տղամարդկանց տեսքին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից:

Այսուհետ զինծառայողները կկարողանան դիմահարդարվել, ներկել եղունգները, ինչպես նաև կրել արհեստական թարթիչներ և օծանելիք օգտագործել։

Այնուամենայնիվ, փիրսինգ և անսովոր սանրվածք ունենալը դեռևս կարգելվի։

Նավատորմի կոնտր ադմիրալ Դևիդ Պրոկտորը նշել է, թե նման նորամուծություններով ռազմական ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ, որ անձնական հիգիենայի և արտաքին տեսքի առումով տղամարդկանց և կանանց միջև տարբերություն չկա։

Նույն շարքից