Հասարակություն 

«Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am

«Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի. ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես, բոլոր հին աշխարհը՝ նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը: Դա հեշտ գործ չէ: Պիտի կարողանա՞մ անել այդ ամենը, չեմ կարծի: Թերևս հաջողվեմ մի միայն քանդել, այդ արդեն բավարարություն կու տա ինձ: Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին:

Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թող կրի վերաշինության տաժանքը…»

Հեղինակին գիտե՞ք։ Երվանդ Օտյանն է։ Հատվածն «Ընկեր Փանջունի» վեպից է։ Մարդը գիտեր՝ ինչի մասին է խոսում։ Իսկ մենք... Դե մենք էլ մեծերին այդ ե՞րբ ենք լսել որ, սովորել նրանցից... Խնդիր է։

P.S. Մատյան.am-ում լավ բաժին ունենք՝ Խոսք մեծաց։ Թերթեք մի քիչ, ահագին հետաքրքիր բաներ կտեսնեք։ Ես էլ մեկ-մեկ կմեջբերեմ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից