Հասարակություն 

Գործ ունենք երկակի ստանդարտների հետ. Լևոն Քոչարյանը դատարանի մոտ է

analitik.am

 

 

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

 

Այստեղ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

 

Քոչարյանն ասաց, որ դատարանի մոտ է եկել տղաներին, հավաքվածներին աջակցելու համար. «Անօրինականություն է կատարվում, եկել եմ մարդկանց կողքին լինելու համար»:

 

Լևոնը համաձայն է պնդումների հետ, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Մենք տեսնում ենք երկակի ստանդարտ: Ասում են, թե տղաները խոչընդոտել են արդարադատությանը: Դա աբսուրդ է: Տղաներն ընդամենը մոտեցել են, հարցեր տվել, վարչապետի խոսքը կրկնել: Այդ ընթացքում նիստ չի եղել, կարծեմ նույնիսկ դատավոր Դանիբեկյանն արձակուրդի մեջ է եղել: Իսկ մյուս կողմից արդարադատության խոչընդոտում չի համարվում այն, որ երկրի առաջին դեմքերը որակում են տալիս ՍԴ որոշմանը՝ դա անելով այն ընթացքում, երբ դատավորը պատրաստվում էր հրապարակել հորս վերաբերյալ որոշումը: Սա է ամենաակնհայտ արդարադատության խոչընդոտումը: Էլ չասեմ դատարանները շրջափակելու, դատավորին հրելու ու գցելու մասին»:

 

«Այն դատավորը, ով իրենց հաճո որոշումներ է կայացնում, ասվում է, որ նա կարող է բոլոր տեսակի ապօրինությունների դիմել, իսկ մյուս դատավորները, ովքեր չեն ենթակվում, նրանց հանդեպ ամեն ինչ թույլատրվում է՝ գործ են հարուցում, պետական լծակներ են օգտագործում: Այս ամեն ինչը շատ ակնհայտ է: Կարծում եմ, որ բոլորն են հասկանում: Երևի սա ինչ-որ մարդկանց սրտով է, սակայն նույնիսկ նրանք սա հասկանում են»,-ասաց նա:

 

 

Նույն շարքից