Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի Դ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», – ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում։

 

Նույն շարքից