Հասարակություն 

Լևոն Քոչարյանն ուղիղ կապ է տեսնում Հրայր Թովմասյանի ու իր հոր գործերի միջև

analitik.am

 

Եկեք ժամանակագրությունը նայենք, ամեն ինչ ակնհայտ կդառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կապ կա դրա ու իր հոր գործի միջև:

 

«Տեսեք, թե երբ Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի հանդեպ այս ամեն ինչը սկսվեց: Ինչ-որ մեկը կասկած ունի՞, որ եթե ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին իշխանությանը հաճո որոշում կայացներ, այս ամեն ինչը տեղի չէր ունենա: Կարծում եմ, որ այս ամեն ինչն ակնհայտ է: ՍԴ դատարանի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել է գործը կասեցնել և ուղարկել ՍԴ: Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երևի նրանց համար վերջնական կետն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն չի ենթարկվում իրենց»,-ասել է Քոչարյանը:

 

Լևոնի խոսքերով, երբ ՍԴ-ն մերժեց ԱԺ դիմումը, մեջտեղ բերվեցին անհեթեթ մեղադրանքները. «Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում: Ուղղակի ամոթ է: Ես համոզված եմ, որ ի վերջո բոլորը պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինությունների համար»:

Նույն շարքից