Հասարակություն 

Երթուղայինների նստարանների վրա ասեղների մասին նյութը հին է ու կապ չունի Հայաստանի հետ

Ֆեյսբուքում օգտատերերից մեկը մի նյութ է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաղորդում է. բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարանները ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել»:

 

Հայտնում եմ, որ նյութի ամսաթիվը հին է և մեր երկրի հետ որևէ կապ չունի:

 

Մի քանի անգամ օգտատերին խնդրել ենք հեռացնել ապատեղեկատվությունը, սակայն նա շարունակում է տարածել` անհասկանալի պատճառներով:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից