Հասարակություն Պատահարներ 

Ոստիկանությունը՝ 3 զոհով ողբերգական ավտովթարի մասին

analitik.am

Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 135-րդ կմ-ին՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և ընկել ձորը. Վազգենը, Արթուրը և 1986 թ. ծնված Վահե Վարդումյանը տեղում մահացել են, իսկ 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանությունից:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի և մահացածների տվյալները պարզելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն:

Նույն շարքից