Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Դաղստանի ճանապարհներին նկատվում է «հայկական» բում /տեսանյութ/

analitik.am

«Վեստի Դաղստան» ծրագրում հայտնել են Դաղստանի փողոցներում հայկական համարանիշներով մեծ թվով ավտոմեքենաների հայտնվելու մասին։

 

Նշվում է, որ Դաղստանում հայկական ավտոմեքենաների հայտնվելու հիմնական պատճառն էժան գներն են։

 

Բանն այն է, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս դաղստանցիները ստիպված չեն լինում սահմանին վճարել մաքսազերծման համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են Եվրասիական տնտեսական միությունում։

 

Ծրագրի թղթակցի հետ զրույցում Դաղստանի բնակիչն ասել է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողները հիմնականում կանգնեցնում են իր մեքենան, որպեսզի պարզեն, թե ինչ գնով է ձեռք բերել այն։

 

Սակայն ծրագրում զգուշացվում է, որ վարորդները չեն կարող խախտումների դեպքում խուսափել տուգանքներից: Նրանք ստիպված կլինեն տուգանքները վճարել այն ժամանակ, երբ ավտոմեքենան կհատի պետական սահմանը:

Նույն շարքից