Հասարակություն Տեսանյութեր 

Տեսանյութ․ Հայտնաբերվել են 2012 թվականին Մոսկվայում սպանված պատգամավորի ընտանիքի անդամների դիերը

analitik.am

 

Իրավապահները հայտնաբերել են 2012 թվականին սպանված Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Տատյանա Սիդորովայի, վերջինիս ամուսնու, որդու ու քրոջ դիերը: Այս մասին հայտնում Ինտերֆաքսը՝ հավելելով, որ պատգամավորի ընտանիքի սպանության հետ հնարավոր է կապ ունի օրենքով գող Շիշկանի կողմից ղեկավարվող հանցախումբը:

 

Հայտնվում է, որ սպանության պատճառը հնարավոր է եղել են պատգամավորի և քրեական հեղինակության տարաձայնությունները՝ կապված բիզնեսի հետ:

 

Հայտնաբերված դիերից երկուսի գլխի հատվածում փամփուշտ է հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն:

 

Նշենք, որ պատգամավորի ընտանիքի սպանության մասին հայտնել էր նրանց վարորդը:

 

Նույն շարքից