Հասարակություն 

Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Քրիստինե Սարգսյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնի:

Նույն շարքից