Հասարակություն 

Բանակը և երկրի պաշտպանությունը բորշով, քաբաբ-խորովածով չէ, այլ զենքով, զինտեխնիկայով. Գևորգյան

analitik.am

Մանիպուլիացիաների վարպետը, մեր բանակի կերակրացանկի բազմազանությունը ի ցույց դնելով, իրեն հոգեհարազատ մեթոդով փորձում է խաբել և մոլորեցնել մարդկանց՝ մոռանալով, որ ժողովուրդը լավ գիտի, որ բանակը և երկրի պաշտպանությունը բորշով, քաբաբ-խորովածով չէ, այլ զենքով, զինտեխնիկայով:

 

Իսկ ինչ է անում իրականում, կուլիսներում:

 

Ուրեմն. Հայաստանի Հանրապետության 2020թ. ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 14%-ով, բացառությամբ ռազմական բյուջեի, Նիկոլի ռեժիմը փաստացի դեմ է, որպեսզի այդ ընդհանուր 14%-ի աճը վերաբերվի նաև պաշտպանական ծախսերին, մեր ռազմական բյուջեին, քանի որ բյուջեի նախագծում նույն համաչափությամբ չի ավելացվում ռազամական բյուջեն:

 

Եվ սա այն իրավիճակում, երբ մի կողմից Նախիջևանի ռազմական ուժերն են Թուքիայի աջակցությամբ ինտենսիվորեն զինվում, այդ թվում համալրվելով մինչև 150- 200 կմ հեռահարության հրթիռակոծման զինտեխնիկայով, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանի 2020թ պետական բյուջեի նախագծում ընդհանուր պաշտպանական բյուջեն ավելացվում է 20,9%-ով, ռազմական բյուջեն հասցրել են արդեն 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, որից կոնկրետ՝ 945 մլն դոլարով վերազինվում են:

 

Ռազմական հակամարտությունների ելքի որոշման մեջ, գաղտիք չէ, որ առանցքային դերակատարում ապահովող գործոններից մեկը ռազմական բյուջեի ծավալներն են և սպառազինության տեմպերը: Այսօր առավել քան երբևէ մենք կանգնած ենք լայնածավալ ռազմական գործողությունների շեմին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար, վերջինս արդեն հստակ հանդես է գալիս ռազմական ագրեսիայի սպառնալիքներով, ընդ որում ոչ միայն Ացախի այլև Հայաստանի նկատմամբ:

Գևորգ Գևորգյան

Նույն շարքից