Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. Հետք

analitik.am

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։

Ինչպես գրում է «Հետք»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

«Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ «Հետք»-ի ստացած տեղեկությունը ստուգելու համար նախ գրավոր հարցմամբ դիմեցինք երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն թվով աշխատակիցների պարագայում աշխատավարձային ֆոնդի էական տարբերություն կար։ Լրացուցիչ հարցում ուղարկեցինք երեք նախարարների՝ հարցնելով, թե նախարարը որքան աշխատավարձ, պարգևատրում և աշխատավարձին հավասարեցրած այլ վճարում է ստացել։ Օրինակ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին էլ էինք նույնաբովանդակ հարցում ուղարկել։ Նախարարության գլխավոր քարտուղարը մեզ չտրամադրեց Ջանջուղազյանի աշխատավարձի մասին տեղեկություն։ Փոխարենն առաջարկեց սպասել տարեկան հայտարարագրին»,-ասված է հոդվածում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից