Բարի օր Հասարակություն 

Ո՞ր զուգարանից պետք է օգտվեն տրանսգենդերները՝ տղաների՞, թե՝ աղջիկների. փաստաբան

analitik.am

Կարծում եմ՝ տրանսգենդեր տերմինը մի փոքր բարդ տերմինաբանություն է։ Ես վերջիններիս անվանում եմ այլասերվածներ, որովհետև դրա հոմանիշ տերմինին աստվածաշնչում տրվում է այլասերված հասկացությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ խոսելով վերջերս Կուբայից Հայաստան ժամանած մի խումբ տրանսգենդերների մասին։

 

Բաղդասարյանը նշել է, թե չգիտի Հայաստան վերջիններիս գալու պատճառը․ «Սակայն իրավունքի տեսակետից մենք ունենք լուրջ խնդիրներ։ Պատկերացրեք, օրինակ այդ ալյասերվածները ցանկանում են մտնել հասարակական տուալետ, որտե՞ղ են մտնելու, տղաների՞, թե՝ աղջիկների։ Դա արդեն ուղղակի խախտում է կոնկրետ մեր կեցության կանոների հետ կապված։ Կամ, օրինակ, այդ այլասերվածը կատարում է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով, վերջին հաշվով որտե՞ղ պետք է վերջիններիս մեկուսացնել, տղաների՞, թե՞ աղջիկների մոտ։ Սրանք բոլորը խնդիրներ են, որը մեր պետական լիազոր մարմինները պետք է պահեն ուշադրության կենտրոնում, ավելին՝ պետք է բավականին ուշադիր լինեն, որպեսզի ավելորդ ցնցումներ չլինեն՝ կապված ՀՀ օրինապաշտ քաղաքացու և ինչ-որ այլասերվածի միջև։

 

Այո, ընդունված է կարծել, որ հայերը հյուրասեր ազգ են, սակայն հակաստավածային տարրերը, մասնավորապես վերջիններիս ես համարում եմ հակաաստվածային տարրեր, Հայաստանում ուղղղակի տեղ չունեն։ Տեղ ունեն այնքանով, որքանով ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք։ Բայց այն պահից սկսած, որ պահից սկսվում է կոնկրետ քաղաքացու իրավունքի խախտումը, այդ պահից նժարը պետք է թեքել ՀՀ այն քաղաքացին, որն ընդունելով Հայաստանում ներպետական օրենքները, սահմանադրությամբ առաջացած նորմերը, ընդունելով այդ խաղի կանոնները, փորձում է ապրել այս երկրում»։

Նույն շարքից