Հասարակություն 

Ուկրաինայի վարչապետին մեղադրում են մեկ այլ տղամարդու նկատմամբ սեռական ոտնձգության մեջ

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին մեղադրել է իր ծանոթներից մեկի որդու նկատմամբ ոտնձգության մեջ: Այս մասին նա խոսել է ֆեյսբուքյան իր էջում:

Նախկին պատգամավորի խոսքերով, իր ծանոթի որդին, ով աշխատանքի է տեղավորվել վարչապետի աշխատակազմում, մի քանի օր անց հայտարարել է, որ այլևս չի կարող աշխատել, քանի որ վարչապետը ոտնձգություն է կատարել իր նկատմամբ՝ ամեն կերպ փորձելով հասնել ինտիմ հարաբերությունների:

«Ինձ համար միևնույնն է, թե ինչ սեռական կողմնորոշում ունի վարչապետը: Սակայն սեռական ոտնձգության մասով նրա գործողությունները քրեորեն դատապարտելի են: Հիմա ես տղային ու նրա ծնողներին համոզում եմ ցուցմունք տալ»,-հայտնել է նախկին օրենսդիրը:

Նախկին պատգամավորը չի հրապարակել իր ծանոթի կամ վերջինիս որդու անունները, չի ներկայացրել նաև ապացույցներ իր հայտարարության վերաբերյալ:

Նույն շարքից