Հայաստան Քաղաքականություն 

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

analitik.am

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 22 գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաև հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

 

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 14, հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 21 հարց:

 

Հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Նույն շարքից