Հասարակություն 

Լուկաշենկոն ասել է, թե որն է կնոջ նորմալ հասակը՝ իր կարծիքով

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե կանացի որ հասակն է համարում նորմալ։ Այս մասին հայտնում է Լենտան։

 

Գանցևիչի շրջանի գործադիր կոմիտեի կրթության վարչության պետը՝ Նադեժդա Զդրոկը, դիմելով Լուկաշենկոյին հայտարարել է, որ ինքը «փոքրիկ մարդ է»։

 

«Դուք փոքրիկ չեք, դուք նորմալ մարդ եք։ Լսեք, կնոջը պետք էլ չէ բարձրահասակ լինել։ Ես ամենևին էլ 2 մետր հասակ ունեցող կանանց կողմնակից չեմ։ Կինը պետք է ունենա 165-175 սմ հասակ, դա նորմալ է կնոջ համար։ Ես, իհարկե դեմ չեմ բարձրահասակ, երկար ոտքերին,»-ասել է նախագահը:

Նույն շարքից